ՄԱԿ-ը 50 հազար տոննա ալյուր կուղարկի Լիբանան
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում է Լիբանան ուղարկել 50 հազար տոննա ցորենի ալյուր` սննդի դեֆիցիտի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը, հայտնում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով նավահանգստում հացահատիկի պահեստարաններին հասցված վնասը՝ 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկվի Լիբանանի մայրաքաղաք, որպեսզի երկիրը սննդի պակաս չունենա»,- նշվում է գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նախօերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտնել էր, որ Լիբանանին կարող է սով սպառնալ, եթե նավահանգիստը երկու շաբաթվա ընթացքում չվերականգնվի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



