Վրաստանի խորհրդարանի խոսնակը թյուրիմացություն է անվանել պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը
INTERNATIONAL NEWSՎրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին թյուրիմացություն է անվանել դատապարտյալներին համաներում հայտնելու իրավունք շնորհելու մասին Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը։
«Չեմ կարող նման դեպք հիշել, երբ այդ ծանր բեռը դրվեր պետության ղեկավարից բացի ուրիշ մարդու ուսերին։ Խոսքը հավանաբար նրան այդ գործընթացում ներառելու մասին է, այլ ոչ թե դրա իրավունքը ինչ-որ մեկին հանձնելու կամ կիսելու։ Նման սահմանադրական մոդել ես չգիտեմ։ Հավանաբար թյուրիմացություն է տեղի ունեցել»,- ասել է Ուսուպաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը նախօրեին հնչեցրել էր պատրիարք Իլյա Երկրորդը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



