Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր:
«Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



