ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով
INTERNATIONAL NEWSՀեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կորոնավիրուսի առաջին թեստը դրական է եղել, առաջիկայում նա երկրորդ թեստ կհանձնի. «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը:
«Յուրի Պետրովիչի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Փոխվարչապետն առաջիկայում կրկին թեստ կհանձնի: Նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա: Դրական արդյունքի դեպքում Յուրի Պետրովիչը կշարունակի հեռավար աշխատել, ինչպես նաև` կպահպանի «Ռոսպոտրեբնադզորի» պահանջները և կինքնամեկուսանա. դա անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության աշխատակիցներին և նրա գործընկերներին պաշտպանելու համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



