Զո Բայդենն ԱՄՆ բոլոր նահանգապետներին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել
INTERNATIONAL NEWSՆախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենը ԱՄՆ բոլոր նահանգապետերին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել` կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում կանխելու համար, որն ավելի քան 165.000 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում, փոխանցում է Reuters-ը:
Բայդենը դիմակ կրելու համապետական մանդատի կոչ է արել իր հայրենի Վիլմինգթոն քաղաքում հանրային առողջապահության հարցերով խորհրդականների հետ վիրտուալ հանդիպումից հետո:
«Յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիմակ կրի դրսում առաջիկա երեք ամսվա ընթացքում,- ասել է Բայդենը:- Յուրաքանչյուր նահանգապետ պետք է պարտադիր դարձնի դիմակ կրելը»: Նա ասել է, որ դիմակ չկերն անտեղի մահերի է հանգեցրել:
«Հուսով եմ, որ մենք դասեր ենք քաղել: Հուսով եմ, որ նախագահը դաս է քաղել»,- ասել է Բայդենը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



