Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք
INTERNATIONAL NEWSՎերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, ևս 17 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1283 դեպք, վարակվածներից 1085-ն առողջացել է, 17-ը` մահացել:
7635 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 334 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 21 074 199 է, մահացել է 757 495 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



