Վրաստանը մինչև տարեվերջ 1,5 մլրդ դոլար կստանա միջազգային ֆինանսական ինստիտուտներից
ECONOMICSԿորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիության խորհրդի կողմից 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնության հատկացումը Վրաստանին ԵՄ շատ կարևոր աջակցության արտահայտումն է: EADaily-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:
«Այդ որոշման համար հիմք են ծառայել վրացական կառավարության իրականացրած կարևոր բարեփոխումները»,- ասել է վրաց նախարարը:
Նրա խոսքով` ներկա փուլում տարբեր միջազգային ֆինանսական ինտիտուտների հետ համաձայնեցվել է 1,5 մլրդ դոլարի ստացումը:
«Մի քանի տեխնիկական և ընթացակարգային հարցեր են մնացել կարգավորելու, մինչև տարեվերջ առնվազն 1,5 մլրդ դոլար կներգրավվի, որը կուղղվի Վրաստանի բյուջե: Դա թույլ կտա մեզ այս տարի ապահովագրվել բոլոր ֆինանսական ռիսկերից»,- հավելել է նախարարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



