Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ
SPORTՀայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է Լեհաստանի առաջնության մասնակից ակումբ, հաղորդում է ռուսական Sport24-ը։
27-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ ռուսական Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



