Թրամփը հայտնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթվանից կվերականգնի ՄԱԿ-ի պատժամիջոցների ընթացակարգերի գործադրումը ընդդեմ Իրանի: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք կզբաղվենք պատժամիջոցների վերադարձով: Դուք դա կտեսնեք հաջորդ շաբաթ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ զարմացած չէ պատժամիջոցների երկարաձգման հարցով օգոստոսի 14-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքներով: Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները նախապես գիտեին, թե այդ քվեարկությունն ինչ ելք կունենա:
Օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի պաշտպանել Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ բանաձևը: Փաստաթղթի ընդունման դեմ հանդես են եկել ՌԴ-ն և Չինաստանը, քվեարկության մյուս մասնակիցները ձեռնպահ են եղել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



