Նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես աշխատողների, այնպես էլ չաշխատողների համար
ECONOMICSԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։
Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։
Մանրամասներն՝ այստեղ