Ճապոնիայի վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել․ լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հոսպիտալացվել է բուժհետազոտության նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին։
Մի բարձրաստիճան անձ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել համավարակի շրջանում աշխատանքի գերծանրաբեռնվածության պատճառով Ճապոնիայի վարչապետի հոգնածության կապակցությամբ։
Աբեն նախատեսում է Կեյո համալսարանի հիվանդանոցում հետազոտությունից հետո տուն վերադառնալ երկուշաբթի երեկոյան, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Հետազոտության պատճառների մասին չի հաղորդվում։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ սա պլանային հետազոտություն է, եւ մտահոգություն առաջացնող ոչ մի բան չկա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



