Մադրիդում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ դիմակների պարտադիր կրման
VIDEOԿիրակի Մադրիդում է հավաքվել ցուցարարների բազմությունը՝ բարձրաձայնելու իր առարկությունը կապված դիմակների պարտադիր կրման եւ այլ միջոցառումների հետ, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով, հայտնում է BBC-ն։
Մարդիկ եկել են պաստառներով եւ կարգախոսներ են վանկարկել։
Դիմակների պարտադիր կրման կանոնը նախապես մտցվել էր մայիսին հանրային տրանսպորտով ճանապարհորդող անձանց համար, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ երկրի վրա։
Բողոքի ցույցերն ընթացել են կառավարության կողմից նոր սահմանափակումները մտցնելուց 2 օր հետո, որոնք ներառում են հանրային վայրերում ծխելը։
Իսպանիան աշխարհի այն երկրներից մեկն է, որն առավել շատ է տուժել COVID-19 համավարակի պատճառով։
Երկում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 28 600 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



