«Այնպիսի արեւայրուք եմ ստացել, որ… ». Եվա Բաղդասարյանը՝ հանգստի եւ «Երկուսով» սերիալի մասին
LIFEBravo.am-ը գրում է
Եվա Բաղդասարյանը 2-3 ամսվա դադարից հետո կրկին նկարահանվում է «Երկուսով» սերիալում: Թե ինչպես է հարմարվել աշխատանքային նոր գրաֆիկին, որտեղ է վայելել ամառային հանգիստը, եւ ոչ միայն, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Պլանավորել էի արձակուրդս անցկացնել արտերկրում, բայց, ցավոք, ստեղծված իրավիճակի պատճառով ոչ միայն իմ ծրագրերը չեղարկվեցին, այլ՝ շատ շատերինը: Չեմ բողոքում, որովհետեւ Հայաստանում էլ հանգստի շատ լավ վայրեր կան՝ Սեւան, Դիլիջան, Ջերմուկ, Իջեւան: Հիմնականում օրս անցկացրել եմ լողավազանում, անգամ այնպիսի արեւայրուք եմ ստացել, որ կարծես ծովափնյա երկրում եմ եղել»,-նշել է Եվան:
Խոսելով սերիալի նկարահանումների մասին՝ ասել է.«Վերջապես սկսեցինք: Դժվար էր նոր ռիթմին հարմարվելը, բայց մի երկու օր, եւ ամեն ինչ հաղթահարված է: Գրեթե ամեն օր նկարահանման եմ, ճիշտ է՝ տեւական հանգստից եւ երկար քնելուց հետո մի քիչ դժվար է առավոտյան ժամը 7:00-ին արթնանալը եւ անդադար աշխատելը, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը եւ մեծ սիրով եմ այն անում»: