Իտալիայում կրկին տներ են վաճառքի հանվել 1 եվրոյով
INTERNATIONAL NEWSԻտալիայի հարավային Տարանտո քաղաքի իշխանությունները մի քանի լքված տների վաճառք են հայտարարել՝ 1 եվրո արժեքով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական Sky TG24 հեռուստաալիքին, բոլոր կառույցները գտնվում են քաղաք-նավահանգստի պատմական թաղամասում, որի ափերը ողողում են Հոնիական ծովի ջրերը:
Խորհրդանշական գինը պայմանավորված է իշխանությունների՝ քաղաքին նոր կյանք հաղորդելու ցանցկությամբ, քաղաք, որի պատմության ակունքները հասնում են մ.թ.ա 9-րդ դար:
Տարանտոն առաջին քաղաքը չէ, որտեղ նման գնով տներ են վաճառվում: Իտալիայի տարբեր շրջաններում անցյալ տարի վաճառքի նման հայտարարություններ էին արվում՝ պայմանով, որ գնորդները կբարեկարգեն իրենց տունն ու առնվազն մի քանի տարի կապրեն այնտեղ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



