Բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներով Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող «Շառլ Ազնավուրի» սրճարանից քրեական ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Գևորգ Գրիգորյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Ուֆայի Գևորիկն» է և միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար:
Ավելին՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



