«Ես հայ եմ, չեմ կարող հայերեն չխոսել». Գոհար Ավետիսյանը` հայ լինելու, հագուստի ապրանքանիշ թողարկելու և ամուսնու լուսանկարները հեռացնելու պատճառի մասին
LIFEԴիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում պատասխանել է հետևորդների հարցերին: Նա նշել է, որ ծննդաբերությունից հետո նիհարել է 19 կգ, հայտնել է նաև , որ ծննդաբերությունից առաջ և հետո ընդհանուր առմամբ նիհարել է 45 կգ:
Հետևորդները հետաքրքրվել են նաև Գոհարի հայերենի իմացությունը: Նա ասել է, որ այդ հարցը հաճախ են իրեն ուղղում և պատասխանել հայերեն տեսանյութով. «Ես հայ եմ, ինչպե՞ս կարող եմ հայերեն չխոսել: Իհարկե, ես հայերեն խոսում եմ»:
Գոհարը նաև հայտնել է, որ հագուստի սեփական ապրանքանիշ է թողարկել: Նա ցույց է տվել դրանից մի նմուշ և ասել, որ կլինեն անգամ ամենամեծ չափսերի հագուստներ:
Հետևորդները Գոհարին խորհուրդ են տվել նաև ռեստորան բացել, քանի որ դիմահարդարը հաճախ է իր էջում կիսվում բաղադրատոմսերով:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
What to gift men on January 28: Idram&IDBank
4
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
5
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



