Ոնց որ ուզում են ինձ սպասեն․ երգիչ Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը
LIFEԱմերիկայում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով աղմկահարույց հայտարարություն է արել, որը մտահոգել է իր երկրպագուներին և հարազատներին։ Նա տեսաուղերձում, մասնավորապես, ասել է․ «Հարգելի ժողովուրդ, Ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են ինձ սպանեն»։
Նշենք, որ Նարեկի այս հայտարարությունից հետո իր ընկերները և հարազատները նույնպես տեսաուղերձով են հանդես եկել։ Նարեկի ընկերը՝ Անդրանիկ Մուրադյանը, հայտնել է, որ Նարեկի տեսաուղերձը արված է եղել շտապօգնության մեքենայից, երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց։ Նա նշել է, որ բժիշկները Նարեկի ձեռքից հեռախոսը վերցրել են, որպեսզի նա, հավանաբար, տարօրինակ հայտարարություն չանի։ «Ես ցնցված եմ, չգիտեմ` ինչ է կատարվում Նարեկի հետ, որ նա նման հայտարարություն է արել, բայց ուզում եմ հայտնեմ, որ նա այս պահին գտնվում է Գլենդելի հիվանդանոցներից մեկում, նրա կողքին են հարազատները»,-ասել է Մուրադյանը։