Թոմաս Մյուլեր․ ՊՍԺ-ում խաղում են գերազանց ֆուտբոլիստներ, բայց մենք վստահ ենք մեր ուժերին
SPORTԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ դիմակայությունից առաջ վստահություն է հայտնել, որ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին։
«Եզրափակիչը հսկայական մոտիվացիա է պատմական սխրանք գործելու համար։ Կարող է տեղի ունենալ անհավանականը եւ կարճ ժամանակ անց դարձյալ երեք տիտղոս նվաճենք մեկ մրցաշրջանում։ Շատ խաղացողների համար այդ նվաճումը կլինի առաջին անգամ։ Բայց դրա համար «Բավարիային» պետք է հաղթանակ, իսկ ՊՍԺ-ն բոլոր ուժերով կդիմադրի։
Փարիզյան թիմում խաղում են գերազանց ֆուտբոլիստներ, բայց մենք վստահ ենք մեր ուժերին։ Պետք է բարձր նոտայով ավարտել մրցաշրջանը եւ փայլատակող ժպիտներով մեկնել արձակուրդ։ Դա Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու անհավանական խթան է։ Մենք ցանկանում ենք լինել Եվրոպայի արքաները»,- Մյուլերի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը Լիսաբոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։