Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բարձրացնել հարուստների հարկերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նախատեսում է բարձրացնել նրանց հարկերը, ովքեր տարեկան 400 հազար դոլարից ավելի են ստանում, բայց ոչ մի նոր հարկ չի լինի նրանց համար, ովքեր ավելի քիչ են վաստակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հարկերը կբարձրացնեմ նրանց համար, ովքեր 400 հազարից ավելի են ստանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ժամանակն է, որ նրանք սկսեն վճարել մեր տնտեսական պարտավորությունների իրենց բաժինը։ Ես ոչ մեկին չեմ պատժում։ Մեծահարուստները պետք է ներդնեն իրենց արդարացի բաժինը, իրենց բաժինը պետք է ներդնեն կորպորացիաները»,- ասել է Բայդենը ABC հեռուստաալիքի հետ զրույցում։
Ի պատասխան հարցին՝ հարկեր կլինե՞ն նրանց համար, ովքեր ավելի քիչ են ստանում, նա ասել է․ «Դրա անհրաժեշտությունը չի լինի»։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



