Ռոբերտ Լևանդովսկու յուրահատուկ նվաճումը
SPORTՄյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:
32-ամյա հարձակվողը 2019/20 մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցել է՝ Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա և Գերմանիայի գավաթի խաղարկություն:
Լեհ հարձակվողը 15 գոլ խփել է Չեմպիոնների լիգայում, 34 գոլ՝ Բունդեսլիգայում և 6 գոլ՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ և ակումբի պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



