Սիրուն Մինասն ու ամուսինը եկեղեցում օրհնություն են ստացել իրենց որդու` 40 օրական դառնալու առթիվ
LIFEՊլաստիկ վիրաբույժ, Women’s club-ի մասնակից Սիրուն Մինասն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել որդու` Վարդանի 40 օրական դառնալու առթիվ եկեղեցում օրհնություն ստանալու արարողությունից:
Սիրունն ու ամուսինը` Ռաֆայելը, նախընտրել են իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ի դեպ, զույգն ամուսնացել է հենց այս եկեղեցում։
Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ հուլիսի 14-ին ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը: Նա իր էջում գրել էր. «Լրիվ ուրիշ պլաններ ունեի երեկվա հետ կապված, բայց եթե շեֆն ասում է` գնացինք ծննդատուն, ուրեմն` գնացինք ծննդատուն»:
Սիրունը մինչև հիմա նախընտրում է չհրապարակել որդու լուսանկարները:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



