Ես չեմ մեկնաբանում այդ լուրը. խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին
POLITICSԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերն այլեւս հասանելի չեն։ Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց․
«Ես այդ լուրերին չեմ անդրադառնում եւ չեմ մեկնաբանում»։
Մենք կապվեցինք նաեւ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի հետ, ով նույնպես մեկնաբանություն չտվեց, նշելով, որ Ալինա Նիկողոսյանի ասածից ավել ոչինչ ասել չի կարող։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



