ՄԱԿ-ում պատմել են, թե քանի տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով
INTERNATIONAL NEWSՄոտ 120 մլն տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Տուրիզմի ոլորտում աշխատում է Երկրի վրա յուրաքանչյուր 10-րդ մարդ»,-ասել է նա:
Նա նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան սնանկացնում է տուրիստական ոլորտը:
Գուտերիշի խոսքով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին միջազգային տուրիստական հոսքերը կրճատվել են գրեթե կիսով չափ, իսկ միջազգային տուրիստական ծառայություններից եկամտի անկումը կազմել է գրեթե 320 մլրդ դոլար:
«Սպառնալիքի տակ է գտնվում տուրիզմի ոլորտում մոտ 120 մլն աշխատատեղ: Ոլորտում աշխատակիցների մեծ մասը կանայք եւ երիտասարդներ են»,-նշել է Գուտերիշը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



