Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՕԳՈՍՏՈՍԻ).Ար­գել­վել է կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, ձեր­բա­կալ­վել է խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հը

SOCIETY

Past.am

ՏՈՆԵՐ

Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա ՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալազիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1342 –վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։

1789 –ծնվել է իրանցի պետական և ռազմական գործիչ Աբբաս-Միրզան, որը եղել է Ատրպատականի նահանգապետ։

1892– վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915– Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 –ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքել յանը։

1926- բացվել է Արզնիի առողջարանը։

1926 –ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 –ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1936 –ծնվել է կենսատեխնոլոգ Ժան Հակոբյանը։

1944 –ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

1945– վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1949 –ծնվել է ամերիկահայ բլ յուզ և ջազ երաժիշտ, երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալեան)։

1961 – վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1977- վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։

1975 –ծնվել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

1994-գրանցվել է ազգային դոմեյնը՝ .am-ը։

2011- Ազատության հրապարակում անցկացվել է «Yerevan Summer Music Festival 2011» բացօթյա երաժշտական փառատոնը:

2012-սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր:

2014- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը եղել է ազգությամբ ադրբեջանցի հարբած ուղևորների վարքը:

2019-ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

ԱՇԽԱՐՀ

55 մ.թ.ա.-տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 -ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։

1382- մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 -23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր՝ ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1641 -Արևմտահնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։

1666– վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 -ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 -աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել է բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743– ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 -անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 -Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 -ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։

1801 -Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812– տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը։

1850– վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880– ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը՝ Գիյոմ Ապոլիները:

1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 -հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմախք։

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1952 -առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1977 - Քվեբեքի Ազգային ժողովն ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։

1991 -ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ Կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը, ցած նետվելով պատշգամբից, ինքնասպանություն է գործել։

2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

 

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community