Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում ռազմական ճանապարհով գործելու Թուրքիայի պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում ռազմական ճանապարհով գործելու Թուրքիայի պատրաստակամության մասին, գրում է Gazeta-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան կստանա այն, ինչ իրեն է պատկանում:
«Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ սխալ քայլերից: Թուրքիան այն երկիրը չէ, որի համբերությունը, հնարավորություններն ու վճռականությունը կարող են անվերջ շահագործել»,-նշել է նա:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի գործողություններին, մեծ գին կվճարեն:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ հորատիչ նավը Սեւ ծովում գազի խոշոր հանքավայր է գտել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



