Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ նկրտումները լուրջ հակազդեցություն են առաջ բերում

INTERNATIONAL NEWS

Մերձավորարևել յան տարածաշրջանում ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ և ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում։ Դրանք պայմանավորված են ոչ միայն համաճարակային իրավիճակով, այլև այստեղ ներկայացված երկրների շահերի բախմամբ։ Տեղի ունեցող փոփոխությունները խոստանում են, որ ուժերի առկա բալանսը որոշակի փոփոխության կենթարկվի։

Եվ այս համատեքստում հատկապես նկատելի է Թուրքիայի՝ չափից ավելի ակտիվությունը, որը ձգտում է մեկ աստիճանով բարձրացնել իր ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Իսկ այդ նպատակին հասնելու համար թուրքական պետությունը փորձում է հակամարտություններ հրահրել և մեծացնել իր ներգրավվածությունն այդ հակամարտություններում։ Այդ է պատճառը, որ Տավուշի ուղղությամբ հուլիսյան մարտական գործողությունների ֆոնին Թուրքիան միակողմանի, Ադրբեջանին բացահայտ սատարող հայտարարություններով հանդես եկավ։ Իսկ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո թուրքական կողմի անմիջական նախաձեռնությամբ տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։

Դա էլ հերիք չէ, հիմա էլ Թուրքիան ծրագրեր ունի թյուրքական պետությունների հետ միավորված բանակ ձևավորելու շուրջ, որը պետք է ամրագրի Թուրքիայի կենտրոնական դերակատարությունը թուրքալեզու երկրներում։ Իր քայլերով և հայտարարություններով Անկարան Բաքվին հրահրում է նոր ռազմական ավանտյուրայի՝ նպատակ ունենալով դրա միջոցով Նախիջևանի վրա լիակատար վերահսկողություն հաստատել և ընդլայնել Ադրբեջանի ղեկավարության վրա ունեցած իր ազդեցությունը։

Սակայն ուշագրավ է, որ այս գործընթացներին զուգահեռ Թուրքիան ավելի է ներքաշվում Միջերկրածովյան արևել յան հատվածում սկսված հակամարտության մեջ։ Խնդիրն այն է, որ Հունաստանը և Կիպրոսը հակադրվում են Միջերկրածովյան արևել յան հատվածում Թուրքիայի՝ էներգակիրներ հայտնաբերելուն միտված հորատումներին և հետախուզական աշխատանքներին։ Հունաստանին և Կիպրոսին այս հակամարտության շրջանակներում աջակցում են ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, Եգիպտոսը, Իսրայելը և այլ երկրներ։

Թուրք-հունական լարվածության շուրջ Հունաստանին աջակցելու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանը՝ չնայած այդ հայտարարությունը կարող էր լինել ավելի կոշտ։ Սրվում են Թուրքիայի հարաբերությունները նաև հարևան արաբական երկրների՝ Սիրիայի և Իրաքի հետ։ Հարցն այն է, որ Թուրքիան պարբերաբար քրդական զինյալների դեմ պայքարելու պատրվակով այս երկրներ է ներխուժում և խախտում է նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Եվ դա է պատճառը, որ պաշտոնական Բաղդադը վերջերս չեղարկեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Իրաք։

Թուրքիան նաև ներքաշված է լիբիական հակամարտության մեջ և մասնակցություն է ունենում այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ աջակցելով Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները բացահայտ աջակցում են Լիբիայի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժին՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին» (LNA)։

Եվ այս համատեքստում Եգիպտոսը ու Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են բացահայտորեն հակազդել Լիբիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը։ Այս հանգամանքն է պատճառը, որ Եգիպտոսը հայտարարել է Թուրքիայի դեմ դաշինք ստեղծելու մտադրության մասին, որի մեջ մտնում են Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան, որպեսզի Լիբիայում և Միջերկրական ծովում պայքար մղվի Թուրքիայի գործողությունների դեմ: Ստացվում է, որ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները այնպիսի հակազդեցություն են առաջ բերում, որոնք անգամ միջազգային դաշինքների ձևավորման հիմք են դառնում։

Եվ Հայաստանը, հաշվի առնելով Թուրքիայի հակահայկական կեցվածքի սաստկացումը, կարող է ոչ միայն չբավարարվել Թուրքիայի գործողությունները դատապարտող կիսատպռատ հայտարարություններով, այլև իր ուրույն տեղն ունենալ հակաթուրքական դաշինքներում։

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield