Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Համաճարակի դեմ պայքարի ցուցանիշները խայտառակ ու ողբերգական են, իսկ իշխանությունը շարունակում է դեպքերի ընթացքին հետևելու իր տխրահռչակ գործելաոճը. Վլադիմիր Մարտիրոսյան

POLITICS

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ ՀՀ իշխանությունների պայքարին: Գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Շուրջ հինգ ամիս առաջ նշել էի , որ համաճարակը դառնալու է պոպուլիստ իշխանության համար առաջին թշնամին նախ և առաջ քաղաքական իմաստով: Այդ ենթադրության համար առկա էին բազմաթիվ հիմքեր, որոնք հետագայում դարձան իրողություն:

.........................................................

Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհին կանգնեցրեց լուրջ մարտահրավերների առջև, որոնցից անմասն չմնաց ու չէր էլ կարող մնալ Հայաստանը: Սակայն եթե ծագած հիմնախնդիրներն իրենց բնույթով գրեթե նույնն էին, ապա տարբեր էին պետությունների կողմից ձեռնարկված և իրականացված հակահամաճարակային քայլերն ու գործողությունները: Եթե ընդհանրացված կերպով փորձենք ներկայացնել, ապա հակաճգնաժամային քաղաքականությունը ենթադրում էր երկու հիմնական ուղղություններով գործողությունների իրականացում՝ տնտեսական անկման կանխարգելում և հանրային առողջության պահպանում:

Առաջին հայացքից այս երկու ուղղությունների միջև գոյություն ունեցող թվացյալ հակադրությունն իրականում առաջանում է միայն այն դեպքում, երբ քայլերի և միջոցառումներ հերթականությունը խախտվում է, երբ դրանք կրում են հախուռն ու չհամակարգված բնույթ, ինչի հետևանքով խախտվում է հակաճգնաժամային գործողությունների ամբողջ շղթան: Կարող ենք արձանագրել, որ համաճարակի դեմ պայքարում հաջողություններ գրանցեցին հենց այն կառավարությունները, որոնք ոչ թե դատարկ խոսքերով «ջարդեցին համաճարակի ողնաշարը», այլ մասնագիտական հիմնավորում և ապացուցողական նշանակություն ունեցող քայլերով ու գործողություններով կարողացան նվազագույն կորուստներով պահպանել հանրային առղջությունը՝ միաժամանակ նաև չվտանգելով տնտեսության բնականոն կենսագործունեությունը:

Իսկ ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

Նախ՝ կորոնավիրուսին առանձնապես կարևորություն չտվող ու սովորական գրիպից չտարբերող կառավարությունը միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա հայտարարելուց հետո սկսեց քիչ թե շատ լուրջ վերաբերվել դրան՝ երկրում հայտարարելով արտակարգ դրություն և կիրառելով մի շարք սահմանափակումներ: Այդ ամենի նպատակը տրամաբանորեն մեկը պետք է լիներ՝ տնտեսական և առողջապահական նվազագույն կորուստներով հաղթահարել համաճարակի հետևանքները: Սակայն կառավարության կողմից իրականացված քաղաքականության (եթե, իհարկե, դա կարելի է քաղաքականություն անվանել) արդյունքում, կարելի է ասել, անփառունակ պարտություն գրանցեցինք թե՛ առողջապահական, և թե՛ տնտեսական ուղղություններով: Սա արդեն տեղի ունեցած փաստ է, հայտնի է անգամ BBC-ի լրագրողներին:

Իշխանությունների կողմից կատարված մի շարք քայլերի չհիմնավորվածության, կասկածելիության, դրանց էֆեկտիվության բացակայության, բաց թողնված հնարավորությունների մասին բազմիցս խոսել եմ իմ նախորդ գրառումներում, տվել դրանց որակական գնահատականը: Ընդամենը ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալ:

Համաճարակի դեմ պայքարի ցուցանիշներն առավել քան խայտառակ ու ողբերգական են: Տարածաշրջանում առաջատարն ենք մահացությունների և վարակվածների թվով, իսկ աշխարհում գտնվում ենք առաջին տասնյակում հանգրվանելու եզրին: Սրանք խոսուն փաստեր են, որոնք դատարկ փուչիկի նման պայթեցնում են ցանկացված պետական պաշտոնյայի կողմից հնչեցված խոսք կորոնավիրուսի դեմ իբր թե մղված պայքարի և ունեցած հաջողությունների մասին:

Ինչքան էլ ՀՀ վարչապետը միջազգային լսարանի առջև հայտարարի, թե մենք ունենք կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն, միևնույնն է, վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում, որն ավելի վստահելի ու անհերքելի է, քան ցանկացած իշխանավորի, այդ թվում նաև երկրի վարչապետի խոսքը: Իշխանությունների ռազմավարությունը սկսվում ու ավարտվում է երեք հայտնի կանոններով, ինչը որևէ պարագայում չես կարող ռազմավարություն համարել: Հակահամաճարակային կանոնները ռազմավարությունից չտարբերող կառավարությունից միթե կարելի է ավելին ակնկալել: Վստահ եմ, որ ոչ:

Ինչ վերաբերում է տնտեսական ասպեկտին, ապա այստեղ ևս պատկերը որևէ դրական և լավատեսական հույսերի հիմքեր չի տալիս: Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5,7 տոկոսով, իսկ 2019 թվականի հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել է 10,2 տոկոսով։ Շինարարության ոլորտում անկումը կազմել է 22.6 տոկոս, առևտրի ոլորտում՝ 10.9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 9.2 տոկոս: Արտահանումը կրճատվել է 6.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.7 տոկոսով: Թերևս, միակ դրականը (եթե, իհարկե, դա կարելի է դրական համարել) արդյունաբերական արտադրանքի 1.3 տոկոսով, և միջին աշխատավարձի՝ 5.0 տոկոսով աճն է: Սակայն առավել խորը դիտարկումը կվկայի այն մասին, որ այս դեպքում անգամ այդ դրականը չի կարելի առաջընթաց համարել թեկուզ միայն այն պատճառով, որ արդյունաբերության դեպքում աճն, ըստ ամենայնի, գրանցվել է հանքարդյունաբերության, իսկ միջին աշխատավարձի դեպքում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հաշվին: Եթե դրանք էլ ենք բացառում, ապա ՀՀ տնտեսության տխուր պատկերն ամբողջանում է: Եվ սա այն դեպքում, որ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների վերացման նպատակով շուրջ 150 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել, որը հավասար է մեր տարեկան բյուջեի մոտ 10 տոկոսին։

Իհարկե, ստեղծված իրավիճակի պատճառները շատ են և բազմաբնույթ, սակայն դրա պատասխանատուն մեկն է՝ քաղաքական իշխանությունը: Հայտնի փաստ է, որ կառավարությունների կենսունակությունը որոշվում է հենց արտակարգ իրավիճակների ու շոկերի, և ոչ թե սովորական վիճակի պայմաններում: Իսկ ինչ էր անում ժողովրդի իշխանությունը նման գլոբալ պրոբլեմի պայմաններում: Ոտքի վրա աջակցության տարբեր միջոցառումներ էր իրականացնում, որոնցից դժգոհ էին մնում ինչպես օգտվողները, այնպես էլ չօգտվողները: Բանկային համակարգի միջոցով ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում տարբեր սուբյեկտներին, ինչի արդյունքում դրանից ավելի շատ օգտվում էին բանկերը, քան այդ տնտեսավարողները: Կոչ էր անում բնակչությանը չվճարել կոմունալները, հետո պահանջում էր վճարել, իսկ վերջում էլ հորդորում էր վճարելու հնարավորություն ունեցողներին չունեցողների փոխարեն վճարել:

Այս շարքը երկար կարելի է շարունակել: Արդյոք այլ արդյունքներ կարելի էր ակնկալել մի իշխանությունից, որի օրենսդիր մարմինը համավարակի ահագնացող տեմպերի պայմաններում արտահերթ նիստեր էր հրավիրում ոչ թե դրա դեմ պայքարի, այլ իշխանությունների կողմից երկրում գոյություն ունեցող բոլոր պրոբլեմների մեղավոր հռչակված Սահմանադրական դատարանի անդամներին աշխատանքից հեռացնելու կամ էլ Կառավարության տեսակետներից տարբերվող կարծիք արտահայտած քաղաքական ուժի հետ դաստիարակչական աշխատանքներ տանելու հարցով։ Կարելի է արդյոք լուրջ ակնկալիքներ ունենալ մի իշխանությունից, որի առողջապահության պատասխանատուի իրարամերժ ու միմյանց հակասող հայտարարությունները, զուգորդված չհիմնավորված ինքնավստահության գերդոզավորված աստիճանով, ավելի շատ հասարակության ներսում խառնաշփոթ էին առաջացնում, քան լավատեսական հիմքեր։

Կարծում եմ, կարիք չկա առանձին անդրադառնալու տարբեր պաշտոնյաների գործունեությանը, որովհետև երկրում ստեղծված իրավիճակի համար իշխանությունն ամբողջությամբ է կրում և կրելու կոլեկտիվ պատասխանատվություն։ Եվ ամենացավալին ու վտանգավորն այն է, որ իշխանությունը շարունակում է դեպքերի ընթացքին հետևելու իր տխրահռչակ գործելաոճը։

Անգամ այսօր իշխանությունը չունի բնակչության վարակվածության իրական մասշտաբների մասին գոնե մոտավոր պատկերացում։ Իշխանությունն անգամ փորձեր չի անում վերացնելու այն անորոշությունը, որոնք առկա են բնակչության և տնտեսավարողների մոտ վաղվա օրվա հանդեպ։ Իշխանությունը խուսափում է անգամ խոստումներ տալ արդեն վեց ամիս իրենց եկամտից զրկված գործունեության տարբեր տեսակներով զբաղված և այսօր գործազուրկ դարձած քաղաքացիներին։

Սա ռազմավարական և հակաճգնաժամային կառավարման բացակայության դասական օրինակ է: Պարզապես, երկրի կողմից վճարվող գինն է չափազանց բարձր: Իսկ իշխանությունը կորցնում է իր ընտրողների կողմից արժևորման ենթակա բոլոր այն հիմքերը, որոնք առկա էին նախկինում, իսկ հիմա այլևս չկան և անէացել են:

P.S. Վեհ մնացեք»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank