Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես Կրեմլի կուրանտները երգեցին ավստրիական երգ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կուրանտները զանգեր ունեցող աշտարակային կամ մեծ սենյակային ժամացույցներ են, որոնք որոշակի հաջորդականությամբ հնչեցնում են ծրագրված մեղեդի: Կուրանտներ բառի ծագումն անհայտ է: Որոշ եվրոպական լեզուներում այն նշանակում է «մեղեդիով կամ զանգերով ժամացույց», բայց կա նաև հիշատակություն, որ դրանք անվանվել են «կուրանտ», քանի որ հաճախ նման ժամացույցները հնչեցրել են այն ժամանակ հանրահայտ համանուն պարեղանակը: Այնուամենայնիվ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հետխորհրդային տարածքի բնակիչների համար այդ բառը կայուն կերպով ասոցացվում է մոսկովյան Կրեմլի ժամացույցի հետ:

Հայտնի է, որ Ռուսաստանի հիմնական ժամացույցը հենց Կրեմլի կուրանտներն են: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ներկայիս Սպասկայա աշտարակում տեղադրված այդ կուրանտները արդեն թվով չորրորդն են: Ներկայումս անհայտ է, թե երբ է առաջին անգամ ժամացույց տեղադրվել Սպասկայա աշտարակի վրա: Ժամացույց տեղադրելու՝ մեզ հասած առաջին հիշատակումը վերաբերվում է 1585 թվականին, բայց ճշգրիտ վստահություն չկա, որ դա առաջինն է եղել:

Չնայած հավաստի տեղեկության պակասին, Կրեմլի կուրանտների պատմության հաշվարկը սկսվում է այդ օրվանից: Սպասկայա աշտարակում տեղադրված առաջին կուրանտներն ունեցել են 17 ժամանոց թվատախտակ, որը ցույց էր տալիս ամռան ամենաերկար օրվա տևողությունը: Միայն 1705 թվականին է Պետրոս Մեծի հրամանով աշտարակի ժամացույցը փոխարինվել նորմալ 12 ժամանոց թվատախտակով: Հոլանդիայից ձեռք բերված այս նոր ժամացույցն անորակ էր և անընդհատ փչանում էր, որի պատճառով էլ Պետրոսը ստիպված էր մեծ քանակությամբ ժամագործներ պահել:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իշխանությանը դադարել է հետաքրքրել Կրեմլի ժամացույցի վիճակը, իսկ այն սպասարկող անձնակազմը շատ անփույթ է վերաբերվել դրան: Օրինակ՝ 1770 թվականին մի գերմանացի ժամագործի քմահաճույքով ժամացույցի մեղեդիներից մեկը փոխվել է ավստրիական ժողովրդական երգի, իսկ պետական մարմինները մեկ տարի չեն արձագանքել նման խայտառակությանը:

Նապոլեոնի կողմից Մոսկվայի թալանման ժամանակ ժամացույցը զգալիորեն վնասվել էր, և քաղաքի ազատագրումից հետո երկար ժամանակ չէր հաջողվում այն նորմալ վիճակի բերել: Այնուամենայնիվ, Կրեմլի ժամացույցը նոր շունչ է ստացել 1852 թվականին, երբ Սպասկայա աշտարակում տեղադրվել է մեզ այդքան ծանոթ ներկայիս ժամացույցը: Այն ստեղծվել էր Ռուսաստանում՝ դանիացի Բութենոպ եղբայրների կողմից: Ժամանակի ընթացքում գիտության և տեխնիկայի զարգացմանը համընթաց՝ ժամացույցի մեխանիզմը ենթարկվել է արդիականացման՝ վերափոխվել են ամբողջական բլոկներ, որոշ մասեր փոխարինվել են ժամանակակից որակյալ նյութերից պատրաստված մասերով և այլն: Իսկ 1937 թվականին ժամացույցի մեխանիզմի ավտոմատ լարման նպատակով երեք էլեկտրական շարժիչ է տեղադրվել:

Ժամացույցի մեղեդիները ևս թարմացվել են: Դրան հիմնականում նպաստել են երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ թագավորների և առաջնորդների փոփոխությունները, հեղափոխությունը և այլն: Ներկայիս Կրեմլի կուրանտները միանգամից երկու մեղեդի են նվագում: «Վեց» կամ «տասներկու» ժամերին դրանք նվագում են Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը, իսկ «երեք» և «ինը» ժամերին՝ «Փառք» մեղեդին: Ներկայումս Կրեմլի կուրանտները համարվում են Ռուսաստանի այցեքարտերից մեկը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025