Ինչպես է հայ սպա Գուրգեն Ալավերդյանը հայտնվել Ադրբեջանում․ Պարզաբանում է Դավիթ Տոնոյանը
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին, նշեց, որ կատարվում է ծառայողական քննություն, նաև առաջիկայում քրեական գործ կհարուցվի. «Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է՝ ու հայտնվել հակառակորդի կողմում։
Արդյո՞ք նա առևանգվել է, կամ այլ պայմաններ են եղել, դեռ պետք է պարզենք: Դրանից կախված տարբեր միջազգային կառույցներում կաշխատենք: Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին, ինչն այս պահին չի եղել»,-ասաց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



