Ճապոնիայի իշխող կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին, հաղորդում է Kyodo-ն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հայտնել իր հաջորդի անունը:
Ավելի վաղ Սինձո Աբեն հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում է խոցային կոլիտով, եւ վերջին շրջանում հիվանդությունը սրվել է:
Վարչապետի ենթադրյալ թեկնածուների թվում են պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ՊՆ ղեկավար Տարո Կոնոն:
Ընդ որում, փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ վարչապետի համար նախընտրական մրցավազքին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



