«Սեյրանի բախտը բերել է. ես այսքան ժամանակ ոչ մի կապրիզ չեմ ունեցել». մայրանալ պատրաստվող Մարինա Մնացականյանի ու ամուսնու՝ Սեյրանի նոր ֆոտոշարքը
LIFEՀղիության 6-րդ ամսում գտնվող դերասանուհի Մարինա Մնացականյանն ամուսնու` Սեյրան Մովսիսյանի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել: Մարինան իր գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր զգացողությունների, տրամադրվածության, այս փուլում Սեյրանի մեծ աջակցության ու իրենց ապագա որդուն հանդիպելու սպասումների մասին:
«Կարծում եմ` հղիությունն այն շրջանն է, որը ոչ թե տեւական ժամանակ անց է նոր բաներ զգացնել տալիս, այլ ամեն վայրկյան են նոր փոփոխություններ տեղի ունենում: Որքան օրը մոտենում է, այնքան լարվածությունը, վախերն ավելի շատ են լինում, բայց փորձում եմ վանել բացասական մտքերն ու մտածել միայն լավ բաների մասին ու, պարզապես, վայելել այս շրջանը»,-ասում է Մարինան, որն առաջին հայացքից` շատ կիլոգրամներ ձեռք չի բերել, բայց դերասանուհին նշում է, որ իր համար փոփոխություններն ակնհայտ են.
«Հաշվի առնելով, որ ես շատ նիհարակազմ եմ եղել, կարելի է ասել` լավ գիրացել եմ: Սննդակարգումս էական փոփոխություններ չկան, բայց ավելի լավ եմ սկսել սնվել: Եթե նախկինում օրը մեկ անգամ էի սնվում, կամ լավագույն դեպքում` երկու անգամ, այն էլ` ոչ այնքան առողջարար կերակուրով, հիմա աշխատում եմ օգտակար մթերքներով սնվել, եւ ուտում եմ այն ժամանակ, երբ պահանջը զգում եմ»,-ասում է նա` խոստովանելով, որ պահանջկոտ հղի չէ.