Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում
SPORTՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարը Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



