Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լալա Մնացականյանը, Լևոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լևոնյանը և այլ հայտնի մարդիկ` Գևորգ Մկրտչյանի, Անահիտ Կիրակոսյանի և Աղաս Մանուկյանի նոր` «Հըրսանիք» տեսահոլովակում

LIFE

Tert.am Life–ը գրում է

 

Երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու դերասան Աղաս Մանուկյանն անակնկալ ունեն իրենց երկրպագուների համար` տեսահոլովակի և երգի տեսքով: Նրանց փոխացմամբ` հումորային տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 15-ին: Տեսահոլովակի մանրամասներն ու առաջին կադրերը նրանք վստահել են  Tert.am Life–ին:

Գևորգն ասաց, որ նման նախագիծ ստեղծելու միտքն իրենն է եղել: «Մտահղացում ունեի ստեղծել նախադեպը չունեցող հումորային նախագիծ: Այդ միտքը մոտ մեկ տարի է ունեի, բայց երկար ժամանակ չէի կողմնորոշվում` ում հետ իրականացնեմ նախագիծը: Խոսեցի պրոդյուսերիս` Արման Անտոնյանի հետ ու առաջին մարդը, ում մասին մտածեցինք, եղավ Աղաս Մանուկյանը: Աղասի հետ ընկերներ էինք, առաջարկեցինք, նա էլ սիրով համաձայնեց: Հետո արդեն երեքով միաձայն որոշեցինք, որ նախագծի երրորդ մասնակիցը պետք է լինի Անահիտ Կիրակոսյանը: Անահիտին գիտեի, բայց անձամբ ծանոթ չէինք: Նախագծի նախապատրաստական աշխատանքներն այնքան երկար տևեցին, որ Անահիտի հետ էլ ընկերացանք»,-ասաց Գևորգը:

Աղասի խոսքով` առաջարկը ստանալուն պես համաձայնել է. «Միանգամից մտածեցի այն ընդունելու մասին, քանի որ շատ հետաքրքիր նախագիծ է: Թե՛ Անահիտի, թե՛ Գևորգի հետ համագործակցությունը շատ հեշտ ստացվեց, որովհետև երկուսն էլ թեթև, տաղանդավոր, դրական մարդիկ են, իրար կես բառից հասկացել ենք»:

Դեռ հունիսի սկզբին Գևորգ Մկրտչյանն  ու Անահիտ Կիրակոսյանն իրենց ուղիղ եթերի ժամանակ հայտնել էին, որ Գևորգն ամուսնանալու է, բայց հարսանիքը չեն կարող կազմակերպել արտակարգ դրության պայմաններում: Դա քննարկումների տեղիք էր տվել, բայց պարզվում է` նրանք այս նախագիծն ի նկատի ունեին: «Դեռ բավականին ժամանակ առաջ, երբ ես ու Գևորգ Մկրտչյանը խոսում էինք Գևորգի հարսանիքի մասին, հենց այս տեսահոլովակն ի նկատի ունեինք: Տեսահոլովակում Գևորգն ամուսնանում է, ինքն ու Աղասն էլ իմ տղանեն են»,- ասաց Անահիտը:

«Հըրսանիք» կոչվող երգի երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակը` Աղաս Մանուկյանը: «Կարծում եմ` վերջին տասնամյակում նման նախագիծ դեռ չի եղել: Երգը հումորային է, առաջին հատվածն Անահիտն է երգում, մյուս հատվածը ես, իսկ կրկներգը երգում է Գևորգը: Երգը հումորային ձևաչափի է, տեսահոլովակը նույնպես»,-նշեց Աղասը:

Ավելին

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor