Իսրայելում 3200-ամյա ամրոց են հայտնաբերել
CULTUREԻսրայելի հարավային շրջանում 3200-ամյա ամրոցի մնացորդներ են հայտնաբերվել: Ինչպես ներկայացնում է Fox News-ը՝ հղում անելով Իսրայելի հնությունների հարցով վարչությանը, միջնաբերդ-ամրոցը, հավանաբար, կառուցվել է հնագույն Կանանյան քաղաքակրթության կողմից՝ ներխուժողներից պաշտպանվելու համար:
Ամրոցը հայտնաբերվել է իսրայելցի փորձագետների ու կամավորների իրականացրած պեղումների արդյունքում՝ Կիրյաթ Գաթ քաղաքի մոտակայքում:
Կառույցի երկարությունն ու լայնությունը կազմում են 17 մետր: Ամրոցը դիտակետեր է ունեցել 4 անկյուններից յուրաքանչյուրում: Ամրոցի սենյակների տարածքում կավե իրեր և տարատեսակ ծիսական սափորներ են հայտնաբերվել:
Մասնագետների կարծիքով՝ ամրոցը թվագրվում է մ.թ.ա. 12-րդ դարին, որը նկարագրվում է որպես Հրեական Աստվածաշնչի Դատավորների գրքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



