Իշխանության էժան մանիպուլյացիան
BLOGՍուրեն Սուրենյանց-ը գրում է
Գործող իշխանությունը դիմում է մանիպուլյատիվ հնարքների։ Երբ ընդդիմությունը պահանջում հրաժարականներ, իշխանությունը կամ նրա սատելիտները ընդդիմախոսներին մեղադրում են անձնավորված մոտեցումների մեջ։ Երբ ընդդիմությունը մերկացնում է վարվող քաղաքականությունը, նույն ԶԼՄ-ներն ու իշխանության սազանդարները պնդում են, թե իբրև ընդդիմությունը նահանջել է կամ "ապշած" բողոքում են, թե ինչու է ընդդիմությունը անդրադառնում, օրինակ, կրթության խնդիրներին։ Հենց այսպիսի դատարկ քարոզչական տրյուկներով իշխանությունն ու նրան սպասարկող սատելիտ "ընդդիմությունն" ու քարոզչամեքենան մի քանի օր է՝ անմակարդակ արշավ են սկսել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Տղաներ ու աղջիկներ, գոնե կողմնորշվեք՝ ինչի՞ համար եք քննադատում մարդուն, կարդացեք ձեր նախորդ ու ներկա տեքստերը՝ ձեզ չհակասելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



