Հիշո՞ւմ եք այս զույգին, որ միանգամից 6 երեխա ունեցավ. ահա թե ինչպիսին են հիմա
LIFEԵրեխա դաստիարակելը բավականին դժվար է յուրաքանչյուր ծնողի համար, չէ՞ որ ցանկացած երեխա ուշադրության կարիք ունի: Շատ ծնողներ դժվարանում են անգամ մեկ երեխա ունենալու պարագայում: Սակայն, այսօրվա պատմությունը այլ է և շատ մոտիվացնող:
Միայն պատկերացրեք թե ինչ են զգացել Միան ու Ռոզոննո Մակգին, երբ իմացել են, որ նրանք 6 երեխա են ունենալու: Ուղղիղ 10 տարի առաջ երջանիկ ընտանիքը լուսանկարներ է հրապարակել, որոնք լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում:
Դեռ դպրոցական հասակից այս զույգը հասկացել է, որ շատ ընդհանրություններ ունի միասին: Նրանք հինալի հասկանում էին միմյանց: Դժվար կյանքը նրանց էլ ավելի է մոտեցրել: Միան, մեծացել է առանց ծնողների, իսկ Ռոզոնոյի մայրը կախվածություն է ունեցել թմրանյութից:
Չնայած այս բոլոր դժվարությունները, սիրահար զույգը միշտ միասին է եղել: Նրանք երկուսն էլ երեխաներ ցանկացել են, սակայն 10 տարի շարունակ չեն կարողացել երեխա ունենալ: Միասին բուժվել են շատ երկար ժամանակ, և դա իր դրական արդյունքն է տվել: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարզվել է, որ նրանք շատ շուտով 6 երեխա են ունենալու: