Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է․ Արգամ Աբրահամյան
BLOGԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը շնորհավորելով Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի´ աշակերտներ, մանկավարժներ ու ծնողներ, Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Առանձնահատուկ շնորհավորում ենք առաջին դասարանցիներին, ովքեր Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմին. թող ուսումնառության այս տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն նրանց համար:
Մաղթում ենք բոլորին արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



