Հայտնի հայ ուսանողները՝ համավարակով պայմանավորված իրավիճակի, օնլայն կրթության ու դիմակով դասի հաճախելու մասին
PHOTOՍեպտեմբերի 1 այսօր չեն անցկացնում ինչպես դպրոցականները, այնպես էլ՝ ուսանողները, չնայած՝ նրանցից շատերն այնքան էլ դժվարությամբ չեն հարմարվել օնլայն կրթությանը, բայց խոստովանում են, որ արդեն կարոտել են դասերին հաճախելուն եւ սպասում են սեպտեմբերի 15-ին:
NEWS.am STYLE-ը զրուցել է հայտնի հայ ուսանողներից մի քանիս հետ՝ պարզելու, թե որքանով է կորոնավիրուսով պայմանավորված դրությունն ազդել իրենց ուսման վրա, ինչպիսի ուսանողներ են, առհասարակ, ու ինչպես են վերաբերվում ուսումնական նոր ֆորմատին:
«Ինձ կտխրեցներ, եթե օրենքը թույլ չտար մեզ հաճախել համալսարան». Դայանա Դավթյան
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը սովորում է Ճարտարաոետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ գրաֆիկ դիզայն բաժնում:
«Այս տարի ավարտեցի բակալավրիատը, սեպտեմբերից կշարունակեմ մագիստրատուրան նույն կրթությամբ: Չեմ ասի, որ չափազանց լավ եմ սովորել, սակայն երկրորդ կուրսում կարողացա անցնել անվճար ուսուցման»,-ասում է նա ու անդրադառնալով մասնագիտական ընտրությանը՝ հավելում.
«Մանկուց իմացել եմ, որ արվեստի հետ կառնչվեմ, քանի որ շատ էի սիրում նկարել. նկարում էի ամեն օր: Մանկական նկարներս ընտրվել էին ցուցահանդեսի համար: Պապիկս Հայաստանի «гутное» ապակու եզակի դիզայներներից մեկն էր, նաեւ նկարիչ էր: Նրա հավաքածուն ցուցադրվել է տարբեր երկրներում եւ այժմ պահվում է Գաֆեսճեյան արվեստի թանգարանում: Փաստորեն ես շարունակում եմ պապիկիս մասնագիտությունը, սակայն՝ գրաֆիկայի ուղղուությամբ»:
Դայանան ուրախությամբ է փաստում, որ պանդեմիան մեծ ազդեցություն չի ունեցել իր ուսման վրա.
«Երբ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը սկսվեց, ես արդեն աշխատում էի իմ դիպլոմային աշխատանքի վրա: Այն ավարտել եմ օնլայն տարբերակով»:
Մոդելը նշում է, որ իր համար ավելի հեշտ է սովորել համալսրան հաճախելով, մանավանդ, որ սիրում է շփվել մարդկանց հետ: