Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ

SOCIETY

Յունիբանկը հայտարարում է 5 մլն  ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ.-ի  սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչև 2020 թ. հոկտեմբերի 7-ը:

 Թողարկման առաջնային ցուցակումը  կանցկացվի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում, իսկ երկրորդայինը` Մոսկվայի բորսայում: Մինչ երկրորդային ցուցակումը Ռուսաստանում պարտատոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները, իսկ ցուցակման ավարտից հետո՝ նաև  այլ ցանկացողները:

Ռուսաստանում որպես տեղաբաշխման գործակալ հանդես կգա GX2 Invest ընկերությունը, որին  կարելի է դիմել պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված ցանկացած հարցով: Հայաստանում մարկետմեյքերը (շուկա ստեղծող) «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է:

 Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2): Այդպիսով ռուսաստանյան ներդրողները հնարավորություն ունեն պարտատոմսեր գնել պարզեցված ընթացակարգով՝  առանց Հայաստանում հաշիվ բացելու:

 Նոր թողարկման պարտատոմսերի մարումը տեղի կունենա 36 ամիս հետո: Ներդրողները յուրաքանչյուր եռամսյակ կստանան արժեկտրոնային  եկամուտ` 5,25% տարեկան, ինչը գերազանցում է բանկային ավանդների միջին շուկայական տոկոսադրույքները: Համեմատության համար. Հայաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը չի գերազանցում տարեկան 4-4,5%-ը: Ռուսաստանաբնակ ներդրողների համար ֆինանսական գործիքն էլ ավելի գրավիչ առաջարկ է, քանի որ Ռուսաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքները տարեկան 1,5% են, իսկ դոլարային պարտատոմսերինը`1,5-2,5%: Այսպիսով, Յունիբանկի պարտատոմսերի երաշխավորված եկամտաբերությունն ավելի քան 2 անգամ բարձր է:

 Ռուսաստանում ռեզիդենտների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Յունիբանկի պարտատոմսերից ստացված եկամուտը հարկվում է միայն Ռուսաստանում: Հայաստանում Ֆոնդային բորսայում ցուցակված՝ երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:

 «Հայաստանում և այժմ նաև Ռուսաստանում շատ ներդրողներ համոզվել են, որ Յունիբանկի պարտատոմսերը կապիտալը զգալիորեն ավելացնելու արդյունավետ միջոց են: Բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրանում է և մարդիկ սկսում են գիտակցել, որ փողը պետք է աշխատի և եկամուտ բերի: Մենք բարձր ենք գնահատում մեր ներդրողների վստահությունը և առաջարկում ենք հուսալի, կայուն և իրացվելի ներդրումային գործիք»,- նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

 Յունիբանկը մուտք է գործել պարտատոմսերի շուկա 2016թ.-ից: Ընդհանուր առմամբ բանկը ներդրողներին վճարել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և 350 միլիոն ՀՀ դրամ: Շրջանառության մեջ եղած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար և 1 միլիարդ ՀՀ դրամ:

 Յունիբանկը Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների շուկայում առաջատարներից մեկն է: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20%-ը: Զարգացման հիմնական ուղղություններն են մանրածախ վարկավորումը, փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև՝ Private Banking ուղղությունը:  

 2015թ.-ին Յունիբանկը իրականացրեց IPO Հայաստանի ֆոնդային բորսայում:  2020թ.-ի  օգոստոսին բանկն առաջին անգամ Հայաստանում ցուցակեց դոլարային պարտատոմսերը Մոսկվայի բորսայում:

11-րդ թողարկման պարտատոմսերի պայմաններին և Ազդագրին կարելի է ծանոթանալ  Յունիբանկի կայքում` www.unibank.am, ինչպես նաև Ինտերֆաքսի Տեղեկատվության բացահայտման կենտրոնում`https://www.e-disclosure.ru/portal/company.aspx?id=38120

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''