Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես պատահաբար հայտնագործվեց անվտանգ ապակին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացման բացասական հետևանքներից մեկը ավտովթարներն են: Ամեն տարի դրանք արժենում են ավելի քան 1 միլիոն մարդու կյանք, իսկ ավելի քան հիսուն միլիոն մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում:

Ճանապարհներին զոհերի և վիրավորների թիվը նվազեցնելու գործընթացին մեծ նպաստ է բերել ֆրանսիացի քիմիկոս Էդուարդ Բենեդիկտուսը: 20րդ դարի սկզբին մի անգամ Բենեդիկտուսը փորձերի ժամանակ ձեռքից պատահաբար վայր է գցել կոլբան, որը սակայն ընկնելուց չի կոտրվել, այլ պարզապես ճաքել է՝ պահպանելով իր սկզբնական տեսքը: Այս դրվագը ստիպել է Էդուարդին մտածել, թե ինչու դա այդպես եղավ: Այդ անոթում նախկինում պահվել էր ցել յուլոզայի նիտրատի եթեր-ալկոհոլային լուծույթ, որը, գոլորշիանալով, կոլբայի պատերին թողել էր ցել յուլոզային նիտրատի շատ բարակ շերտ, ինչը բոլորովին էլ չէր խանգարում տեսնել կոլբայի պարունակությունը, քանի որ լրիվ թափանցիկ էր:

Այդ ժամանակներում ավտոմեքենաների հողմապակիները պատրաստվում էին լրիվ սովորական ապակուց, որը ավտովթարի դեպքում կոտրվում էր՝ վերածվելով բազմաթիվ բեկորների և լուրջ վնասներ պատճառում ուղևորներին և վարորդին: Հենց նման ավտովթարի դեպքի մասին թերթերից իմանալուց հետո Բենեդիկտուսը հիշում է ճաքած կոլբայի մասին և մտածում անվտանգ ապակի ստեղծել: Ապակին ցել յուլոզայի նիտրատի շերտով պատելու մի քանի փորձից հետո գիտնականը գտնում է այն տարբերակը, որը իդեալականորեն հարմար է ավտոմոբիլային հողմապակիների համար: Դրա էությունն այն է, որ երկու սովորական ապակիների միջև ստեղծվում է ցել յուլոզայի նիտրատի շերտ:

Նման «սենդվիչը» տաքացնելուց հետո միջին շերտը հալվում է, որի շնորհիվ ապակիները պինդ սոսնձվում են միմյանց: Նման կրկնակի ապակին ունակ է անգամ մուրճով հարվածին դիմակայել, ընդ որում, այն առավելագույնը ճաքում է և չի վերածվում ապակե փշրանքների՝ պահպանելով իր սկզբնական տեսքը: Հետագայում՝ 1909 թվականին, Էդուարդ Բենեդիկտուսը արտոնագրում է իր հայտնագործությունը «Triplex» ապակի անվանումով: Միևնույն ժամանակ, մեկ այլ գիտնական՝ անգլիացի Ջոն Վուդը ևս փորձել է անվտանգ ապակի ստեղծել: Նա ստացել է անվտանգ ապակու գյուտի համար արտոնագիր 1905 թվականին:

Այնուամենայնիվ, Վուդի ապակին չի մտել մասսայական արտադրության մեջ իր բարձր գնի պատճառով: Նրա գյուտի էությունն այն էր, որ ցել յուլոզայի նիտրատի փոխարեն ներքին շերտում թանկարժեք կաուչուկ էր օգտագործվում: Բացի այդ, վերջնական արտադրանքը փոքր-ինչ կորցնում էր իր թափանցիկությունը, ինչը վարորդներին լրացուցիչ անհարմարություն էր պատճառում: Սկզբում Բենեդիկտուսի գյուտը մեքենաներ արտադրողները չեն ընդունել, քանի որ այն մեծացնում էր արտադրվող ավտոմեքենայի արժեքը:

Բայց փոխարենը այն գնահատվել է զինվորականների կողմից: «Triplex» անվտանգ ապակին իր մկրտությունն է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին. այն օգտագործվել է որպես հակագազի ակնոցի ապակի: Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ առաջին անգամ «Triplex»-ի օգտագործումը ներդրել է Հենրի Ֆորդը: Դա տեղի է ունեցել 1919 թվականին: Մոտ 15 տարի է պահանջվել, որ ավտոմեքենաների այլ արտադրողներ ևս անցնեն անվտանգ ապակիների օգտագործման, ընդ որում, ներկայումս էլ դրանք ոչ միայն օգտագործվում են, այլ անգամ պարտադիր են համարվում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan