Ահա թե ինչու են Խոյերը մեր կյանքում պատահած ամենալավ մարդիկ
LIFEԵվ իսկապես, ինչո՞ւ են Խոյերը մեր կյանքում պատահած մարդկանցից ամենալավը: Ահա թե ինչու:
Խոյի նշանի տակ ծնվածները լիդերներ են: Խոյերը գիտեն ինչպես պատասխանատվություն վերցնել իրենց վրա, նրանց ինքնավստահությունը փրկում է նրանց տարբեր իրավճակներում, Խոյերը գիտեն ինչպես ուղղորդել մարդկանց: Նրանք սիրում են, որ իրենց հարգեն: Խոյերն ունեն վերլուծական և արդյունավետ մտածելակերպ:
Խոյերն անվախ են: Խոյը համարվում է Կենդանակերպի ամենաուժեղ նշանը, նա նայում է վտագի աչքերի մեջ, Խոյը սիրում է ռիսկի դիմել: Նրան երբեք հնարավոր չէ ճնշել:
Խոյերն անկանխատեսելի են: Խոյը միշտ լարվածության մեջ կպահի ձեզ և այնպիսի անակնկալ կմատուցի, որ կմոռանաք սպասումի լարվածությունը: Նա միաժամանակ կարող է լինել և շատ ջերմ և շատ վտանգավոր: Խոյի կողքին չեք տխրի, նա կարող է հեղափոխություն անել: Նա կարող է միայնակ մեկնել ճամփորդության և չի ձանձրանա:
Խոյերը ուղղախոս են և ուղղամիտ
Հաճախ Խոյին մեղադրում են ուղղախոսության մեջ, այո, նա գիտի երեսին ասել ճշմարտությունը, Խոյերը չեն սիրում մեջքի ետևում խոսել, կեղծավորությունը նրանց հատուկ չէ: Եթե Խոյը զգաց, որ իր հետ ազնիվ չեք, նա ձեզ կջնջի իր կյանքից: