Որ դեպքերում կարող են կարմիր խալերը վտանգավոր լինել
LIFEԿարմիր խալերը, որոնց գիտական անվանումն է անգիոմաներ, բավական տարածված են, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում, ինչը որոշ դեպքերում կարող է շատ վտանգավոր լինել։ Բժիշկ և հաղորդավար Տատյանա Շապովակենկոն «Արգումենտի ի Ֆակտի» («Аргументы и Факты») պարբերականի հետ զրույցում նշել է, թե որ դեպքերում են այս նորագոյացությունները վտանգավոր լինում և ինչ է հարկավոր անել լուրջ խնդիրներից խուսափելու համար։
Մասնագետի խոսքով՝ նման կարմիր խալեր կան մոլորակի հասուն բնակչության կեսի մարմնին։ Դրանք բարորակ նորագոյացություններ են, որոնք առաջանում են արյունատար անոթների փոփոխության հետևանքով։ Որպես կանոն անգիոմաները լինում են անվնաս, սակայն դրանց չարորակացման հավանականությունը, այնուամենայնիվ, չի կարելի բացառել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



