Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Այլևս հնարավոր չի լինի խուսափել քաղաքական պատասխանատվությունից և ձախողումների թեման «ջրել»՝ դրանք նորից նախկինների վրա բարդելով

POLITICS

Աշունը քաղաքական գործընթացների տեսանկյունից ակտիվ գործողությունների շրջան է, որի ընթացքում, որպես կանոն, քաղաքական ժամացույցն արագանում է։ Դրանով է պայմանավորված, որ մեզանում այս օրերին շատ է խոսվում թեժ աշնան և ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացների հավանականության մասին։ Բայց թեժ աշնան մասին խոսակցությունները այդպես էլ կմնան խոսակցությունների մակարդակի, եթե դրա համար անհրաժեշտ քաղաքական հիմքեր չլինեն։

Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ հանրային ընկալումներում, որոնք ձևավորվել էին 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում, էական, կարելի է ասել՝ արմատական փոփոխություններ կան։ Իսկ հանրային տրամադրությունների փոփոխությունները կախված են իշխանությունների գրանցած արդյունքներից։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ անընդհատ բարձրացվում է իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի խոստումների կատարման հարցը։

Անցած երկու տարվա ընթացքում վարչապետ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել հանրությանը, բայց դրանք հիմնականում պոպուլիստական բնույթ են կրել՝ երկիրը թռիչքաձև զարգանալու է, կյանքը բարելավվելու է, աշխատավարձերը բարձրանալու են։ Սովորաբար Փաշինյանը ձգտել է խուսափել կոնկրետ թվային չափումով խոստումներ տալուց, քանի որ վստահ չի եղել իր և իր թիմի ներուժի վրա։ Ավելին՝ Փաշինյանը ռեալ չափումով խոստումները տվել է այնպիսի երկարաժամկետ կտրվածքով, որ անհնար է՝ ինքը այդպիսի երկար ժամանակ լինի երկրի կառավարման ղեկին։

Դրանով վերջինս, կարծես թե, ապահովագրում է իրեն, որ հետո, երբ մեղադրեն խոստումները չկատարելու հարցում, կարող է արդարանալ, թե դրա համար պետք է ժողովուրդն իրեն հնարավորություն տար տասնամյակներ շարունակ կառավարել։ Այդպես Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց մինչև 2050 թվականը Հայաստանի և Արցախի զարգացման ռազմավարական նպատակները։

Եվ այդ նպատակներից են Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի և այլն։ Սակայն վարչապետի կողմից տրված այս խոստումները հանրությունը կարող է դիտարկել այն համատեքստում, թե իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկել նշված նպատակներին հասնելու համար, և արդյոք դա հաջողվել է իրենց։

Եթե մինչև 2050 թվականը նախատեսվում է Հայաստանի բնակչությունը հասցնել 5 մլն-ի, ապա դա նշանակում է, որ տարեցտարի երկրի բնակչության թիվը պետք է ավելանա, բայց արի ու տես, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Բնակչության թվի նվազումը շարունակվում է նաև այս տարի՝ չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստան են վերադարձել հազարավոր քաղաքացիներ։

Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 956 հազար 900, այնինչ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 2 միլիոն 962 հազար 100: Սա փաստացի արձանագրում է, որ իշխանությունները ձախողել են Հայաստանի բնակչության թիվն ավելացնելու իրենց խոստումները։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, աշխատատեղերի ստեղծմանն ու ՀՆԱ-ի տասնհինգապատիկ աճին, ապա դրանք ներկայիս ճգնաժամային իրավիճակում, երբ իշխանությունները չեն կողմնորոշվում տնտեսությունը զարգացնելուն միտված քայլերի հաջորդականության հարցում և հազարավոր աշխատատեղեր են կրճատվում, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են թվում։

Եվ այս համատեքստում մյուս խոստումներից խոսելն ուղղակի ավելորդ է։ Իսկ այսպիսի ցուցանիշների պարագայում գործող իշխանությունները չեն կարող խուսափել քաղաքական պատասխանատվությունից և փորձել իրենց խոստումների չկատարման թեման «ջրել»՝ ձախողումները նախկինների վրա բարդելով։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan