Հայաստանին արհեստականորեն դրդում են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընտրության. ՌԴ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:
LifeNews-ի փոխանցմամբ՝ Կոսաչևը հայտարարել է, որ հարյուրավոր օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ աշխատում են Հայաստանում: Նրանց մեծ մասը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա և բնակչությանը դրդում է արևմտամետ ընտրությանը:
«Հայաստանին դրդում են Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ընտրություն կատարելուն: Մենք գիտենք, թե ինչպես է այս ընտրությունը պառակտել Ուկրաինան և շարունակում է նույն գործողությունը: Դա անարդար և անհարիր քաղաքական խաղ է: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և արձագանքում՝ կախված զարգացումներից»,- ասել է Կոսաչևը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



