«Քայլողների» բոլոր հարցազրույցներից կամ սկանդալի հոտ է գալիս, կամ էլ՝ մարտնչող տգիտության
BLOGԼսում եմ իշխանության ներկայացուցիչների բարբաջանքները Գագիկ Ծառուկյանի հանրահավաք անցկացնելու մտադրության վերաբերյալ ու նողկանք եմ ապրում, զարմանում եմ՝ ինչքան ամբարտավան են հեղափոխության թիմի ներկայացուցիչները։
Իշխանության թիմի ներկայացուցիչներին թվում է՝ իրենք այնքան գիտուն են, որ «մենաշնորհում» են կրթության մասին խոսլու իրավունքը։ Գոնե լռեք «գիտուններ»․ աշխարհն է ցնցված ձեր «տաղանդից», ճապոնացիների գենետիկան պեղելու ձեր «հայտանագործությունից»։
«Քայլողների» բոլոր հարցազրույցներից կամ սկանդալի հոտ է գալիս, կամ էլ՝ մարտնչող տգիտության ու մի փորձեք էժան հնարքներով ստվերել այն հանրահավաքը, որը մտադրվել է անցկացնել Ծառուկյանը։ Գիտեմ՝ վախենում եք դրա բազմամարդությունից, հասարակության դժգոհությունից։ «Դեմոկրատական այլընտևրանք» կուսակցությունը, որի փոխնախագահն եմ, մասնակցելու է ընդդիմադիր նոր շարժմանը՝ մասնակից դառնալով գործող ապաշնորհ իշխանության այլընտրանքի ձևավորման գործընթացին։
ֆեյսբուքյան իր էջում գրում է Արսեն Նազարյանը
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



