«Պատմական օր ենք անցկացրել». Արթուր Հակոբյանի որդու հարսանիքի լուսանկարները
LIFEԴերասան Արթուր Հակոբյանի տղան՝ ռեժիսոր, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը, սեպտեմբերի 1-ին ամուսնացել է։ Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները Վարդանը տրամադրել է BRAVO.am-ին։
Ռեժիսորի ընտրյալը լեզվաբան Ռիպա Բոչոլյանն է, զույգը ծանոթացել է 2016 թվականին: «Գաղտնիք չէ, որ ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում։ Ռիպան եկել էր այնտեղ հանդիպման, բայց նրան տեսնելուց հետո մոտ երկու տարի գրեթե չենք շփվել»,- պատմել է նա։
«Սկզբում ծրագրել էինք հունիսի 18-ին պսակադրվել, այնուհետեւ՝ օգոստոսի 18-ին։ Շատ լավ եւ պատմական օր ենք անցկացրել, իհարկե, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Միակ վատ կողմն այն էր, որ մեր ոչ բոլոր հարազատներն ու ընկերները մասնակցեցին»,-նշել է ռեժիսորը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



