Եթե ցանկանում եք այցելել այս պետություններ, ապա վստահ եղեք, որ այնտեղի բնակիչները Ձեզ պարզապես կատեն
LIFEԹվում է՝ զբոսաշրջիկները ոչ մի սահմանափակում չունեն և կարող են գնալ այնտեղ, ուր ցանկանում են։ Սակայն գոյություն ունեն պետություններ, որոնք չեն սիրում օտարներին ընդունել իրենց տարածք, և յուրաքանչյուրն իր պատճառներն ունի։
Բութանի Թագավորություն
Արդեն երկար տարիներ են անցել այն բանից, որ այս պետությունը սահմանափակեց զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունը։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ զբոսաշրջիկներն աղտոտում են բնությունը և հուշարձանները։ Նրանք կարծում են, որ զբոսաշրջիկներից ամեն ինչ հնարավոր է սպասել։
Այդ իսկ պատճառով Բութան հնարավոր է գնալ միայն տեղացու հրավերով, սահմանափակ տուրի շրջանակներում կամ կամավորական աշխատանքներ կատարելու նպատակով։ Սակայն ճամփորդությունը բավականին թանկ է արժենում և վտանգավոր է։ Այնտեղ ամենուր շրջում են վայրի գազաններ, որոնք կարող են վնաս հասցնել զբոսաշրջիկի առողջությանը, ինչի համար էլ իշխանությունները պատասխանատու չեն։