Կարմայի հորոսկոպ. ո՞վ եք դուք եղել նախորդ կյանքում՝ ըստ ձեր ծննդյան թվի
LIFEՈ՞վ եք դուք եղել նախորդ կյանքում։ Սա հասկանալու համար բավական է իմանալ ձեր ծննդյան ամսաթիվը։
Կարմայի աստղաբանությունը շատ զարմանալի գիտություն է, որը մեզ պատմում է ոչ միայն հոգու նախկին վերամարմնավորումների մասին, այլև ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ առաքելությամբ ենք հիմա գտնվում երկրի վրա։
28.01.1949 թ. – 17.08.1950 թ.
09.09.1967 թ. – 29.03.1969 թ.
20.04.1986 թ. – 08.11.1987թ.
Նախորդ կյանքում դուք էսթետ եք եղել և բավական տաղանդավոր ու հայտնի մարդ։ Դուք ձգտել եք շքեղության, չնայած հարուստ չեք եղել, որպեսզի ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք։ Դուք ընտանիք եք ունեցել, բայց հավատարիմ չեք եղել։
Կարմայի սխալները չկրկնելու համար մի շտապեք ամուսնանալ, քանի դեռ չեք հանդիպել նրան, ում կսիրեք ողջ հոգով։
19.02.1966 թ. – 09.09.1967թ.
01.10.1984 թ.– 20.04.1986թ.
25.05.2003 թ. – 30.11.2004թ.
Նախորդ կյանքում դուք աչքի եք ընկել դաժան, ավտորիտար բնաավորությամբ, որի պատճառով տառապել են ձեր շրջապատի մարդիկ։ Դուք մարդկանց ճակատագրեր եք խեղել՝ մտածելով միայն ձեր նպատակներին հասնելու մասին։
Ներկա կյանքում դու վերականգնվելու հնարավորություն ունեք։ Փորձեք հոգևոր հանգստություն ձեռք բերել և աշխարհի հետ ներդաշնակության մեջ ապրել։
22.12.1945թ. – 11.07.1947թ.
02.08.1964թ. – 19.02.1966թ.
14.03.1983թ. – 01.10.1984թ.
Նախորդ կյանքում դուք բավական հայտնի և հարգված դեմք եք եղել։ Շրջապատը հաշվի է նստել ձեր կարծիքի հետ և ենթարկվել է ձեր հրամաններին։ Հիմա ժամանակն է հատուցման։ Օգնեք նրանց, ովքեր տառապում են իշխանավորների անարդարություններից, և հոգևոր հանգստություն կստանաք։
13.01.1963թ.– 02.08.1964թ.
25.08.1981թ.–14.03.1983թ.
05.04.2000թ.–24.10.2001թ.
Կյանքի ընթացքում դուք փորձել եք հաջողության հասնել և վայելել իշխանությունը, սակայն ինչ–որ բան մշտապես պակաս է եղել՝ աջակցություն, գիտելիք, խորամանկություն։ Հակառակ սեռի հետ հարաբերությունները նույնպես հաջող չեն դասավորվել։ Ձեզ միշտ դժվար է եղել լիովին անկեղծ լինել ձեր սիրելիի հետ։
Ներկայիս կյանքը տրված է, որպեսզի ավելի լավ դրսևորեք ձեզ։ Ընտանիք կազմեք և ձեզ ապահով զգացեք ձեր ընտանիքում։
26.06.1961թ. – 13.01.1963թ.
05.02.1980թ. – 25.08.1981թ.
17.10.1998թ. – 05.04.2000թ.
Ձեր կարծիքը միշտ տարբերվել է մեծամասնության կարծիքից, դուք ազատության կարիք եք միշտ ունեցել, այդ պատճառով էլ ինչ-որ մի պահի դադարել եք ձեզ հասարակության մի մասը համարել։ Միգուցե այդ պատճառով սիրային հարաբերությունները ձեզ մոտ չեն ստացվել։ Դուք տաղանդավոր եք, և ձեր գաղափարները կարող են մեծ օգուտ բերել հասարակությանը։ Կյանքի կոչեք դրանք՝ ի բարօրություն շրջապատի։