«Ամեն ինչ ներում եմ, բայց դրա հետ մեկտեղ միշտ փորձում եմ հասկանալ այդ ամենի ցավը». Գայանե Ավետիսյանի նոր ֆոտոշարքն ու 20 փաստ՝ դերասանուհու մասին
LIFEԴերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ: Գայանեն լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:
Գայանե, առավոտդ սկսվում է…
Առավոտս միշտ մայրիկիս զանգով է սկսվում, քանի որ նա Միացյալ Նահագներում է բնակվում եւ մեր ժամային գոտին այդ ժամանակ է համընկնում: Մայրիկիս ձայնով սկսվող առավոտն ինձ համար ամենահրաշալին է:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Առանց ջրի կյանք չունեմ: Օրվա ընթացքում ավելի շատ միրգ ու կաթնամթերք եմ օգտագործում:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Այն, ինչ կապված է սոխի ու սխտորի հետ: Փոքր ժամանակ չէի սիրում սպիտակաձավարի շիլա (манная каша), ու մինչ օրս չեմ սիրում:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 161 սմ, քաշս՝ 50 կգ: