Երբ մանիպուլիացաներից բացի իշխանություններն այլևս ոչինչ չեն կարողանում անել
BLOGԳարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արդեն մի քանի օր է ամբողջ իշխանությունն իրար է խառնվել Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ հայտարարությունից հետո: Հերիք է, որ ԲՀԿ նախագահը հայտարարեր, որ պատրաստվում է հանրահավաք անցկացնել, որպեսզի իշխանություններն իրենց բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ քուն ու դադար կորցնեին: Ու սկսվեց… Էլ պատգամավոր ու նախարար, էլ մարզպետ ու տարբեր կալիբրի այլ չինովնիկ, էլ պատմության գիրկն անցած մարած քաղաքական մարած աբլիգացիաներ, էլ ֆեյքեր ու ՊՈԱԿ-ներ բերանները փրփուր տված փորձում էին արձագանքել Ծառուկյանի այս հայտարարությանը: Հիմա էլ տեսնելով, որ միևնույնն է ոչինչ չի ստացվում, տեսնելով, որ մեր ազգաբնակչությունը կիսում է Գագիկ Ծառուկյանի մտահոգությունները, ֆեյքերին նոր հանձնարարություն տվել, թե բա ժողովրդին համոզեք, որ ԲՀԿ-ն փողով է մարդկանց հանրահավաքի տանելու: Ախր շատ ծիծաղելի եք… Ախր ցերեկվա լույսի նման պարզից էլ պարզ է, որ սա ընդամենը դասական մուտիլովկա է ու ԲՀԿ-ն հաստատ փողով հանրահավաքի մարդ բերելու կարիք ու անհրաժեշտություն չունի: Ու ինչքան էլ իշխանությունները փորձեն իրենց ֆեյքերով նման լուրեր տարածել գալու է օրը ու բոլորն են տեսնելու ձեր ձախողումները: Ժողովրդի համբերության բաժակն այլևս լցվել է: Այ որ իշխանությունները դուրս գան իրենց հարմարավետ կաբինետներից, կամ հետ վերադառնան արձակուրդներից ու լեռներից, կտեսնեն ու կհասկանան, թե որն է իրականությունը: Էնպես որ, իզուր անիմաստ ժամանակ ու ջանքեր մի ծախսեք, այլ փորձեք ժողովրդի մատից մի փուշ հանել: Թեպետ եկել ում ինչ եմ ասում: Դուք որ գործ անող լինեիք, երկու տարվա մեջ մի բան արած կլինեիք:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



